среда, 11 ноября 2015 г.

Ստեփանակերտի թիվ 8 դպրոցի ուսուցիչների և սովորողների խմբի հյուրընկալության հաշվետվություն

Սույն թվականի նոյեմբերի 1-ին «Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը» կրթական փոխանակումների ծրագրի շրջանակներում հյուրընկալեց Ստեփանակերտի Ա. Դ. Սախարովի անվան 8-րդ դպրոցի ուսուցիչների (թվով՝ 3) և սովորողների (թվով՝ 19) խմբին: Հյուրերի ընդունելությունը կազմակերպվեց Դպրոց-պարտեզի հյուրատանը:

Նոյեմբերի 2-ին Արցախի խումբը օրը սկսեց Դպրոց-պարտեզի ընդհանուր պարապմունքով: Այնուհետև հյուրերը շրջայց կատարեցին Մայր դպրոցում, ծանոթացան շենքին, դասերի անցկացման նորարական սկզբունքներին: Այցելեցին Աստղացուցարան, ինչից հետո կրթահամալիրի սովորողների հետ մեկտեղ ունեցան մարզական ժամ՝ մասնակցելով նետաձգության պարապմունքին:
Հյուրընկալության ծրագրի շրջանակներում Արցախի խումբը կրթահամալիրի սովորողների հետ մասնակցեց «Մեկ ժամ Ավետիք Իսահակյանի հետ» բաց դասին և քննարկումներին:
Միջին դպրոցի ճաշարանում ճաշելուց հետո Արցախի խումբը «Մշակութային Երևան» ծրագրին համապատասխան այցելեց Սբ.Սարգիս եկեղեցի, այնուհետև Ծիծեռնակաբերդ, ապա զբոսնեց Երևանում և ընթրիքին վերադարձավ Դպրոց-պարտեզ՝ գիշերակացի:
Նոյեմբերի 3-ին Արցախի խումբը սեփական նախաձեռնությամբ Մայր դպրոցում հանդես եկավ համերգային ծրագրով՝ միաժամանակ անցկացնելով նաև առավոտյան ընդհանուր պարապմունքը: Այնուհետև Ստեփանակերտի թիվ 8 դպրոցի և կրթահամալիրի սովորողները սուսերամարտի և հեծանվավազքի համատեղ պարապմունք անցկացրեցին: Ստեփանակաերտցի սովորողներից ոմանք առաջին անգամ ծանոթացան հեծանվի հետ: Մարզական նախավարժանքից հետո Արցախի խումբը այցելեց Գեղարվեստի դպրոց որտեղ ընդհանուր պարապմունք ունեցավ Գեղարվեստի սովորողների հետ: Ճաշից հետո Արցախի խումբը կրթահամալիրի սովորողների ու դասավանդողների ուղեկցությամբ այցելեց Հովհաննես Թումանյանի տուն թանգարան:
Նշենք, որ Ստեփանակերտի թիվ 8 դպրոցի խմբի ուսուցիչների և սովորողների հետ հարցազրույցներ ունեցան կրթահամալիրի 9-12-րդ դասարանների սովորողները: Հարցազրույցները հրապարակվել են կրթահամալիրի կայքում և ենթակայքերում:
Ստեփանակերտի թիվ 8 դպրոցի խումբը մեկնում է նոյեմբերի 4-ին առավոտյան 9:30-ին Մայր դպրոցից՝ առավոտյան ընդհանուր պարապմունքի ավարտից հետո:վ

Комментариев нет:

Отправить комментарий